04.06.2024|
06:55
Այն, որ Ադրբեջանը շարունակելու է, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգի ներքո առաջ բրդել իր երազանքների ցուցակը, ակնհայտ ճշմարտություն է։ Այն, որ Ադրբեջանը քայլ-քայլ գնալով Հայաստանից ներողություն է պահանջելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ևս ակներև էր։ Ես դրան անդրադարձել եմ ամիսներ առաջ՝ հստակ մատնանշելով, թե ինչի է փորձելու հասնել Բաքուն այդ քայլով: